Մինաս Կարապետի Ավետիսյան (Հուլիսի 20, 1928, Ջաջուռ, - Փետրվարի 23, 1975, Երևան) – հայ նշանավոր գեղանկարիչ։ 20-րդ դարի երկրորդ կեսի հայ կերպարվեստի ամենակարկառուն ներկայացուցիչներից մեկը։ Ծնվել է 1928 թվականի հուլիսի 20–ին, Ջաջուռում, (այժմ՝ ՀՀ Շիրակի մարզում)։ Համեմատաբար ուշ է սկսել զբաղվել գեղանկարչությամբ։ Պատանի հասակում տարված է եղել Մարտիրոս Սարյանի արվեստով։ Առաջին անգամ կենդանի նկարչի հետ ծանոթացել է 18 տարեկանում։ Մինասի Գեղարվեստական և էսթետկական զարգացման գործում մեծ ազդեցություն են ունեցել Հայկական մանրանկարչությունը, և իտալական վերածննդի նկարչությունը, որի հետ ծանոթացել է Լենինգրադում ուսանելու տարիներին։
Մինասը ստեղծել է հայկական գյուղաշխարհն արտացոլող կոմպոզիցիաներ, բնանկարներ, ինչպես նաև՝ դիմանկարներ, նատյուրմորտներ, որմնանկարներ։ Մինասի ստեղծագործությունները յուրահատուկ են իրենց գունային ուժեղ հակադրություններով, որոնք արտահայտում են լուսավոր, քնարական տրամադրություններ, երբեմն՝ ողբերգական շեշտերով։ Անրադարձել է նկարչության բոլոր ոլորտներին՝ գեղանկարչություն, գրաֆիկա, որմնանկարչություն, բեմանկարչություն ևն։ Մինասի նկարները հայտնի են իրենց գունային կտրուկ հակադրություններով: Հայտնի նկարներից մի քանիսը վերաբերում են հայ ժողովրդի անցյալին՝ հատկապես 1915 թ հայկական ջարդերին, որոնցից մազապուրծ են եղել նաև նկարչի ծնողները։ Այդ ժամանակաշրջանին են պատկանում 1965-67 թթ ստեղծված «Ճանապարհ. ծնողներիս հիշողությունները», «Դեր-Զորի ճանապարհին» (1964 թ) կտավները։ Մինասի հասուն ստեղծագործական կյանքը տևել է 15 տարի՝ 1960–1975 թթ, որի ընթացքում նկարիչը ստեղծել է մոտ հինգ հարյուր մեծ ու փոքր կտավ, մոտավորապես նույնքան գծանկար, քսան մեծածավալ որմնանկար, մեկ տասնյակից ավելի բալետային ու թատերական ձևավորումներ։
1975 Փետրվարի 16-ին Մինասը Երևանում ենթարկվում է ավտովթարի։ Վախճանվում է մեկ շաբաթ անց՝ փետրվարի 23-ին։
Ծնողները
Մինասի հայրը՝ Կարապետը, մշեցի դարբին էր։ Մինասի մայրը՝ Սոֆոն, կարսեցի քահանայի դուստր էր։
Մանկություն և պատանեկություն։ Առաջին ծանոթությունը արվեստի հետ
1928 Ջաջուռում ծնվում է ապագա նկարիչ Մինաս Կարապետի Ավետիսյանը։
Պատերազմի տարիներին պատանի Մինասը պատահականորեն հանդիպում է նկարիչ Հակոբ Անանիկյանի հետ, ինչը բախտորոշ է լինում Մինասի համար։
Ուսում։ Լենինգրադ։ վերադարձ (մինչև 1960)
Գեղագիտական կրթությունը նկարիչը ստացել է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանում, այնուհետև ուսանել է Երևանի պետական գեղարվեստա-թատերական ինստիտուտում, ապա տեղափոխվել է Լենինգրադի Ռեպինի անվան Գեղարվեստի ակադեմիա, որն ավարտել է 1960թվականին։
1947-52 Ուսանում է և ավարտում է Փանոս Թերլեմեզյանի անվան գեղարվեստի ուսումնարանը (ԵԳՈԻ)։
1952 Ընդունվում է Երևանի Գեղարվեստաթատերական ինստուտուտ։
1953-60 Տեղափոխվում է և սովորում է Լենինգրադի Ի. Ռեպինի անվան Գեղանկարչության, քանդակագործության և ճարտարապետության ինստիտուտում Ա.Զայցևի և Լ.Խուդյակովի արվեստանոցում։ Դիպլոմային աշխատանքի ղեկավարը եղել է Բորիս Յոհանսոնը:
1960 Վերադառնում է Երևան։
1960-1970
1962 Մասնակցում է «Հինգի ցուցահանդեսին» (Լավինիա Բաժբեուկ-ՄելիքյանԱլեքսանդր ԳրիգորյանԱրփենիկ Ղափանցյան և Հենրիկ Սիրավյան)։ Դառնում է ՍՍՀՄ նկարիչների միության անդամ։
1968 Առաջին անգամ նկարահանվեց կինոյում. Միքայել Վարդանովի Հայկական հողի գույնը ֆիլմում:
1968 Արժանանում է ՀՍՍՀ վաստակավոր նկարչի կոչման։
1970 Մոսկվայի «Սովետսկի խուդոժնիկ» հրատարակչությունը լույս է ընծայում Հենրիկ Իգիթյանի «Մինաս Ավետիսյան» մենագրությունը։
1972 Հունվարի 1-ի լույս 2-ի գիշերը հրդեհ է բռնկվում նկարչի արվեստանոցում, և այրվում են այնտեղ հավաքված բոլոր գործերը, այդ թվում նաև Փարիզում կազմակերպվելիք անհատական ցուցահանդեսի համար հավաքած աշխատանքները (Մոտ 300 աշխատանք, որից 120–ը՝ գեղանկարներ), անձնական արխիվը (նամակներ և այլն)։
Արվեստանոցի հրդեհը։ Մինասը և ԿԳԲ-ն
1972–ի հունվարի 1-ին, աղետալի հրդեհի պատճառով այրվում են Մինասի արհեստանոցում գտնվող բոլոր կտավները՝ թվով մոտ 300 աշխատանք։ Այդ թվում նաև հարյուրից ավել ավարտված նկարներ, որոնք նախատեսված էին անհատական ցուցահանդեսի համար, զոհ դարձան կրակին։
Ընտանիքը
1964 թ. Մինասը ամուսնանում է նկարչուհի Գայանե Մարմանջյանի հետ։ 1966 թ. ծնվում է առաջնեկը` Արմանը։ 1969թ. ծնված կրտսեր որդին` Նարեկ Ավետիսյանը նույնպես նկարիչ է։
Կյանքի վերջին տարիները 1970-1975թթ
Մահը
1975 Վախճանվում է ավտովթարից։
Հայ նկարիչը 1975թ. փետրվարի 16-ին Երևանում ենթարկվել է ավտովթարի ոմն տաքսու վարորդ Ժորա Հովսեփյանի կողմից, և չգալով գիտակցության` փետրվարի 23-ին կնքել է իր մահկանացուն: Մինաս Ավետիսյանի մահվան հանգամանքները մինչ օրս մնում են չպարզված:
Ստեղծագործությունը: Ընդհանուր բնութագիր
Մինասը՝ համեմատաբար ուշ սկսելով զբաղվել գեղանկարչությամբ, միանգամից ուշադրություն է գրավում իր անսովոր մտածողությամբ։ 1960թ անհատական ցուցահանդեսից հետո, կարծիքները հակասական էին։ Որոշ արվեստաբաններ թերահավատորեն էին նայում Մինասի աշխատանքներին։ Նկարչի հիմնական թեմաներից մեկը Ջաջուռի բնաշխարհն է, այն տունը, որտեղ ծնվել է նկարիչը, մայրը՝ դռան շեմքին կանգնած, ձեռքերը խաչած («Շեմքին», 1975, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան), հայրենի լեռները, բնաշխահրը։ Կապված լինելով մոր հետ և շուտ կորցնելով նրան, Մինասը Մոր թեմային է անդրադարձել իր բոլոր աշխատանքներում՝ և՛ գեղանկարներում, և՛ որմնանկարներում, և՛ գծանկարներում։ Նրա ներկապնակում գերակշռում են կարմիրը, կապույտը, նարնջագույնը, դեղինը… Մանկության օրերին գյուղում ստացած տպավորություններից են բխում նկարչի ամենավառ ու գունեղ կոմպոզիցիոն կտավները. («Գորգ են գործում», «Խնոցի», «Գյուղը», «Քնածը» և այլն): Առանձնակի հետաքրքրություն է ներկայացնում ջաջուռյան պատկերաշարը: «Ջաջուռ» բնանկարը (1960թ. Կտավ, յուղաներկ, Ժամանակակից արվեստի թանարան, Երևան) սինթեզն է այն առավել արժեքավորի, որ նկարիչը ձեռք է բերել բնությունը պատկերող իր բազմաթիվ կտավներում:
Շարունակությունն՝ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել