Ազատվիր մի քանի անցակալիներից և կլինես համեմատաբար առողջ...

Ագահ մարդկանց մոտ մեծամասամբ խանգարումներ է առաջանում մարսողության հետ: Կարող է առաջանալ անորեքսիա կամ բուլիմիա:bebe-hospital
Եթե ուզում ես առողջ լինել դադարի նախանձել և մի համեմատիր քեզ ուրիշների հետ: Պարզ է դարձել, որ նախանձների մոտ ինֆարկտի առաջացման ռիսկը 2,5 անգամ ավելի մեծ է, քան նրանց մոտ ովքեր ուրախ են ուրիշների հաջողությամբ կամ գոնե անտարբեր են: Գիտնականները նախանձը անվանել են թույն մարդու սրտի համար:
Ինչպես ցույց է տալիս մեղքի զգացողությունը իր նկատմամբ մեծացնում է օնկոլոգիական հիվանդությունների առաջացումը, մարդիկ ինքնամեղադրմամբ զբաղվելով հաճախ հիվանդանում են մրսածությամբ, շատ հեշտ են վարակվում ինֆեկցիաներով և դա ընդունում են, որ հենց այդպես էլ պետք է լինի:
Խղճահարությունը սեփական անձի նկատմամբ առաջացնում է լյարդի խնդիր, գաստրիտ, ստամոքսի խոց, իմունիտետի նվազում, սառը քրտինք, անտեղի վախեր, ընկնում է արյան ճնշումը, ավելանում է արտադրությունը ացետիլխոլենի` թուլության հորմոն, քչանում է շաքարի պարունակությունը արյան մեջ:
Հետազոտությունը ցույց է տվել, որ խանդը խախտում է օրգանիզմի հորմոնային կարգավիճակը և ամենից առաջ քչացնում է սեռական հորմոնների արտադրությունը մասնավորապես տեստոստերոնը, որը պատճառ է հանդիսանում տղամարդու մոտ իմպոտենցիայի առաջացման: Խանդոտ մարդիկ հաճախ ունենում են միգրեն, ուժեղ գլխացավեր, անքնություն, սրտի ռիթմի խանգարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել