Զարմանում էինք Միացյալ Թագավորության գիտնականների վրա, բայց Գերմանիայի հանճարներն ավելի օրիգինալ են: Նրանք գտնում են, որ մաքսիմալ ուշադրություն է պետք ցուցաբերել այն անձանց նկատմամբ, ովքեր Facebook-ում գրանցված չեն. էն փաստն են հիմք ընդունել, որ Բրեյվիկը Facebook-ում չկա: 
   Դե ճշմարտացիություն նրանց թեզի մեջ այնուամենայնիվ կա, կայքը ամեն դեպքում ամենաֆունկցոնալ սոցիումն է ընդգրկում: Մարդիկ մշտապես կոնտակտի կարիք ունեն ու չափից դուրս շատ ժամանակ են անցկացնում կայքում: Իմ համակարգիչը մի 3 ամիս չէր աշխատում, երբ այդ "ընդմիջումից" հետո վերադարձա, նամակներիս մեջ գերակշռում էին անհանգստացած տողերը, թե էս ուր եմ կորել , ինչ է եղել...Բնական է, էսօր մարդ կարգավիճակը չի թարմացնում, միանգամից մտածում ենք նրա զառամյալ հարազատների մասին, կարո՞ղ էին նրանք մոտակա օրերս մահանալ , թե ոչ: Ինչ ասեմ, մի լավ ծիծաղել եմ, մինչև խոսակցություննեչը իմ անհավանական կորուստի մասին դադարեցին: 
Մտածե՜ք, թե մանյակներն ու բազմա-ֆիլները հիմա Ցուկերբերգին ոքան են օրհնում: Եթե նախկինում նրանք պիտի առնվազն մի շեղում ունենային, որ մարդուն տարիներով հետևեին ու նոր սպանեին, հիմա ուղղակի այցելում են նրա էջ: Ամենակոնկրետ տեղեկություններն են, որ կարող են լինել սիրելի մարդկանց, վայրերի մասին: Որտեղ է սովորել, որտեղ է պատրաստվում )) Չնայած կան նաև այնպիսինները, որոնք իրենց գլխավոր նկարից շաաաաաաաաաատ են տարբերվում, այդպիսով իրենք ապահով են,,,մանյակներն էլ են ճաշակ ունենում...երևի..
 Մերոնք մինչև հիմա զարմանում են թե ինչպես ենք կարողանում էսքան ժամանակ նույն տեղում նստած անցկացնել: Մեր տարիքում նրանք անընդհատ դրսում էին, ճամբարներ էին գնում (լիներ, ես էլ կգնայի)...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել