Էս Միկոյանի արձան դնելու հետ կապված հիշեցի տարիների վաղեմության մի դեպք: Ուրեմն մոտ մի 3 տասնյակ Ամերիկայի քաղաքացիների արշավի էի տարել Սանահինի կողմերը և կանգ առանք Միկոյան եղբայրների տուն-թանգարանի մոտ: Թանգարանը, ինչպես Հայաստանի թանգարանների (հատկապես մարզերի) մեծ մասը, անշուք վիճակում էր: Դե պետք է ներկայացնեի, թե ովքեր են Միկոյանները: Էս ամերիկացիք էլ նենց «հասարակ» ամերիկացիներ չէին՝ դիվանագիտական անձնագրերով դեմքերին, բայց դե համաձայն իրենց խասյաթի, հասարակ էին պահում: Դե, թե ով է Արտեմ Միկոյանը, շատ հեշտ էր բացատրել, քանի որ Սովետական ռազմական ինքնաթիռներին ծանոթ էին: իրենց մի մասն էլ կարծես թե «կռված տղերք» էին: իսկ Անաստասին պետք է կապեի Ամերիկայի պատմության հետ, որ ավելի հեշտ «տեղը բերեին»: Ու ասի «Գայս Կարիբյան կրիզիսի մասին լսած կլինեք»: Իրենք էլ, թե «Օֆ քորս»:  
Դե ուրեմն ասի՝ «էս բեղերով մարդը Քենեդու, Ֆիդելի, Խռուշչովի հետ ժամանակին տվել-առել է ու Կարիբյան ճգնաժամի անարյուն լուծման մեջ իր մեծ ներդրումն է ունեցել: Ու եթե ինքը էտ բանը ժամանակին չաներ, հնարավոր է՝ մենք էս աշխարհ եկած չլինեինք, քանի որ աշխարհը միջուկային տրաքոցներից հետո հեչ ապրելու տեղ չէր լինի: Էնպես որ, լավ կլիներ, որ միջմշակութային համագործակցության ծիրին ներքո ձեռի հետ ամերիկական միջոցներով էս թանգարանը վերանորոգեիք, քանի որ ինքը Ամերիկայի համար էլ է ահագին բան արել»ճճճ: Ինձ, որ հարցնեք, ես Նժդեհի, Դրոյի, Սարոյանի, Խաչատրյանի, Մանթաշյանցի արձանի տեղադրմանն էլ եմ դեմ, քանի որ դրա արդյունքում մարդիկ ոչ հերոս են դարձել, ոչ արձակագիր, ոչ կոմպոզիտոր, ոչ էլ առատաձեռն մեկենանս: Մի խոսքով, միջոցների անիմաստ վատնում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել