Մենք ենք, մեր սարերը - Հենրիկ Մալյանի, ըստ Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործության նկարահանած գեղարվեստական կինոնկարն է։ Նկարահանվել է Հայֆիլմ կինոստուդիայում 1969 թվականին։

Սյուժեն:
Իշխանի հոտում հայտնվում են անծանոթ ոչխարներ և նա երեկոյան աշխատանքից հոգնած հովիվներին ու հնձվորներին առաջարկում է մորթել ոչխարները։ Առանց երկար-բարակ մտածելու, ընկերովի մորթում են ոչխարներն ու խորոված պատրաստում։ Խորովածն ուտելու պահին հայտնվում է Ռևազն ու միանում նրանց կերուխումին։ Ուտելուց հետո Ռևազը հիշում է, որ ոչխար է կորցրել ու հովիվներին հարցնում է, թե նրանք անծանոթ ոչխարներ չե՞ն տեսել արդյոք։ Իշխանն ու ընկերները հասկանում են, որ իրենց մորթածը Ռևազի ոչխարներն էին ու փորձում են վերջինիս խաբելով ճանապարհ դնել։ Միջամտում են Զավենն ու Պավլեն, ովքեր կոպտում են Ռևազին։ Ռևազի կինը դիմում է միլիցիային, և գյուղ գործուղված քննիչը փորցում է քանդել պատմության կծիկը։ Սակայն լեյտենանտը հասկանում է, որ արվածը դիտավորյալ գողություն չէ և որոշում է հետաքննություն չանցկացնել։ Բայց իր ղեկավարության առաջ անաչառ երևալու համար նա սկսում է, օրենքի տառին համապատասխան, հետաքննել գործն ու հարցաքննել մասնակիցներին։

Ստեղծագործական խումբ:
Սցենարիստ՝ Հրանտ Մաթևոսյան,
ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան,
օպերատոր՝ Կ. Մեսյան,
կոմպոզիտոր՝ Տիգրան Մանսուրյան,
նկարիչներ՝ Ստեփան Անդրանիկյան, Մ. Առաքելյան,
հնչյունային ռեժիսոր՝ Կարեն Կուրդիյան,
խմբագիր՝ Վ. Մնացականյան

Դերերում: 

Լեյտենանտ — Սոս Սարգսյան,
Իշխան — Մհեր Մկրտչյան,
Պավլե — Խորեն Աբրահամյան,
Ավագ — Ազատ Շերենց,
Զավեն — Արմեն Այվազյան,
Ռևազ — Արտավազդ Փելեշյան

Սիրված արտահայտություններ ֆիլմից: 

 Ուսիդ կեղտը մաքրիր։
-Սա կեղտ չի, թրիք է։ Կեղտն ու թրիքն էլ չեք տարբերում։
-Բա կարծում ես մի մարդով եզ շուռ տալը հե՞շտ է, մի մարդ սկի մի կնիկ էլ չի կարող շուռ տալ, ուր մնաց մի եզ:

-Ավագ - Իշխան, էս աշխարհի վրա քանի՞ երկիր կա: Հա, բայց կարևորը մենք ու Ամերիկան ենք... մեզ ու Ամերիկային մեղքս շատ ա գալիս, էն մանր-մանր երկիրները գլուխ են պահում... մենք էստեղ մեզ համար խոտ ենք հնձում: Էն խեղճ Քենեդուն ընչի՞ սպանեցին: Ասա` դուրներդ չէր գալիս, վերցնեիք մի ուրիշ գործի դնեիք: Ընչի՞ տվիք ու սպանեցիք:

Ոչխար է կորել, ոչխաաաաաաաաաաաաար...

-Գողություն ենք արել, գողություն ենք արել, գողություուուն...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել