1923 թվականին Արցախի մեծ մասը, Կոմունիստական կուսակցության կովկասյան բյուրոյի և իոսիֆ ստալինի որոշմամբ որպես Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզ (ԼՂԻՄ) միացվում է ադրբեջանի ԽՍՀ-ին, չնայած տեղի բնակչության առավելապես հայերից բաղկացած լինելը:

1954 թվականին ստալինյան վարչակազմի անդամ նիկիտա խրյուշովն «իր մեղքի բաժինը մեղմելու համար» Ղրիմի թերակղզին հանձնվում է ստալինյան ռեպրեսիաներից տուժած ուկրաինացիներին, որպես նվեր «Ուկրաինայի 300ամյակի կապակցությամբ», չնայած Ղրիմի թերակղզու բնակչության մեծ մասը կազմում էին ռուսներ, իսկ մնացած մասը ուկրաինացիներ, թաթարներ, հայեր և այլ ազգերի ներկայացուցիչներ:

1988 թվականի փետրվարի 20-ին, ադրբեջանի կողմից մշտապես ճնշումների տակ գտնվող և մասամբ հայաթափված Լեռնային Ղարաբաղի Ինքնավար Մարզի մարզխորհուրդը և Շահումյանի շրջանային խորհուրդը հերթական նստաշրջանում որոշում կայացրեցին ԼՂԻՄ-ը Ադրբեջանական ԽՍՀ կազմից Հայկական ԽՍՀ կազմ տեղափոխելու մասին, ինչին հաջորդեցին ադրբեջանի ԽՍՀ-ի կողմից զինված և արյունալի հարձակումները ոչ միայն Արցախի, այլ նաև Հայաստանի ԽՍՀ-ի ադրբեջանին սահմանակից տարածքների վրա:
Դրան հետևեց Արցախյան պատերազմը, որի ընթացքում բազմաթիվ հայ նվիրյալների արյան և կյանքի գնով Արցախն ազատագրվեց և հռչակվեց որպես Լեռնային Ղարաբաղի Հանրապետություն,
թքած ունենալով ադրբեջանի և նրա կողմից գնված մի շարք երկրների և պաշտոնյաների վայնասունի վրա` տարածքային ամբողջականության պահպանման հետ կապված:

Ներկա պահին Ղրիմի բնակչության ավելի քան 58%-ը ռուսներ են, իսկ Ուկրաինայի իշխանության ղեկին են ռուսաֆոբիա ունեցող քաղաքական ուժեր և գործիչներ, որոնց կայացրած առաջին որոշումներից մեկն էր ռուսերեն խոսող քաղաքացիների նկատմամբ պատժի կիրառումը և ռուսական արմատներ ունեցող ցանկացած երևույթի արմատախիլ անելը, լենինի արձանների տապալումից մինչև Կուտուզովի արձանի տապալում:

Սա կարդալուց հետո դու դեռ պնդու՞մ ես, որ Ղրիմը պետք է մնա Ուկրաինայի կազմում որպեսզի «չխախտվի այլ երկրի տարածքային ամբողջանությունը»:

Հ.Գ. Եթե հանրաքվեի արդյուքնում որոշվի, որ Ղրիմը դուրս է գալիս Ուկրաինայի տարածքից, ուրեմն մենք միայն պետք է ուրախ լինենք, որ Արցախի օրինակին հետևող նոր երկիր է հայտնվում քարտեզի վրա, որի միջազգային ճանաչումն ավելի կհեշտացնի և կմոտեցնի ԱրցախիՍ Հանրապետության միջազգային ճանաչման օրը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել