«Պանյատկեքով» ապրող հասարակությունում հարցերը բռունցքներով են լուծվում, արդարության պահանջն էլ համարժեք՝ բռունցքներ կիրառելու պահանջ է: Օրենքը, ցավոք, երրորդ պլանում է: Խփե՞ց... տու գլոխը ջարդի: Էս՝ դեռևս հին կտակարանից մնացած «ակն ընդ ականն է» մեր իրականությունը կերտում: 

Սոլժենիցինի «Գուլագ արշիպելագում» լավ նկարագրված է, թե ինչպես ստալինյան համակարգը կայացրեց «պանյատկեքով․ ապրող գողական կաստան՝ ուժեղացնելով, «դուխ տալով», անպատիժ թողնելով, որ հետո «քաղաքականներին» սրանց միջոցով ճնշեն: Ու ճնշեցին: Ու շարունակում են ճնշել: Որովհետև «քաղաքականները» միասնական չէին, հատ-հատ խոնարհվում, կոտրվում էին:

Հիմա էլ է էդպես:

Հ․Գ․ Կենգիրի բունտի ժամանակ բացառություն եղավ. քաղաքականները միավորվեցին ու ամբողջ գաղութը ծնկի իջեցրած պահեցին շուրջ քառասուն օր: Քառասուն օրը հերիք է, որ մարդու գիտակցության մեջ բան փոխվի: Որ «ախխրաննիկը» բռունցքը բարձրացնելուց առաջ ենթագիտակցական ազդակ ստանա, թե՝ հոպ, բա որ գլուխդ ուտես, պետք ա՞ քեզ...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել