Առաջին մասն ընթերցեք այստեղ

 5  Մերի Հեյթսի հրեշտակը


Ֆրեդերիկսբուրգի ճակատամարտը միակողմանի քաղաքացիական պատերազմ էր, որի հետևանքով Միացյալ ուժերի ամերիկյան հազարավոր զինվորներ զոհվեցին ու վիրավորվեցին այն բանից հետո, երբ Կոնֆեդերացիայի լավ պաշտպանված դիրքերի վրա հարձակման անհաջող փորձ արեցին:

Միացյալ ուժերի բանակի զինվորներն ընկնում էին` անհաջող փորձելով հարձակվել Կոնֆեդերացիայի զինվորների վրա, ովքեր պարսպի հետևից պաշտպանվում էին: Շուտով ամբողջ տարածքը ծածկվեց բազմաթիվ դիակներով ու վիրավորներով, ովքեր դիակների միջից օգնության էին կանչում: Այս օգնության ձայները հասան կոնֆեդերացիայի դեռահաս մարտիկներից մեկի` Րիչարդ Քիրքլենդի ականջին, ով իր հրամանատարին աղաչեց թույլտվություն ստանալ՝ ջուր ու օգնություն ցույց տալու վիրավորներին:

Երբ հրամանատարը տվեց իր համաձայնությունը, Քիրքլենդը մի քանի տարրաներով ջուր վերցրեց ու բարձրացավ բլրի վրա: Քիրքլենդը մոտենում էր վիրավորներին ու, անկախ նրանից, թե որ կողմի զինվորներ էին նրանք, բոլոր վիրավորներին ջուր էր տալիս ու օգնություն ցույց տալիս: Շուտով կրակոցները կանգ առան ու հրադադարին ծափերի ու ուրախ կոչերի ձայներ հնչեցին:
Կրակոցներն ու մարտերը վերսկսում էին ամեն անգամ, երբ Քիրքլենդը վերադառնում էր Կոնֆեդերացիային պաշտպանող պատից այն կողմ ու դադարում ամեն անգամ, երբ նա դուրս էր գալիս օգնություն ցույց տալու համար: Այս ամենը շարունակվեց մինչև ուշ գիշեր, ու այդ ընթացքում Քիրքլենդին հաջողվեց բազմաթիվ վիրավորների օգնել: Ճակատամարտող երկու կողմերն էլ Քիրքլեդին կնքեցին որպես «Մերի Հեյթսի հրեշտակ»:

 4  Գերմանական սուզանավը խորտակեց դաշնակիցների նավն ու փրկեց դրա ուղևորներին


Պատերազմի ժամանակ գթասրտության ցուցաբերման ամենատարօրինակ ու հուզիչ պատմությունը, թերևս, Լակոնիայի ոչ այնքան հայտնի դեպքն է, որը տեղի է ունեցել 1942թ.-ի սեպտեմբերին, երբ գերմանական սուզանավը խորտակեց բրիտանական ուղևորական նավն ու այնուհետև փրկեց դրա ուղևորներին: 156 համարի գերմանական սուզանավի հրամանատարը` Ուերներ Հարթենշտեյնը, Ատլանտյան օվկիանոսի հարավային ջրերում նավ նկատեց ու հրաման արձակեց խորտակել այն: Նրա հրամանը հաջողությամբ իրականացրեցին ու «Լակոնիա» նավը կործանվեց, և դրա ավելի քան 2732 ուղևորները նավի հետ անցան ջրի տակ: Նրանք, ովքեր կարողացան կենդանի մնալ, կա՛մ բարձրացել էին փրկարար նավակների մեջ, կա՛մ էլ շնաձկներով լի ջրերն էին նետվել:
Երբ հրամանատարը նկատեց, որ կենդանի մնացածների մեջ կան ոչ միայն բրիտանացիներ ու լեհեր, այլև իտալացի բռնավորներ, կանայք ու երեխաներ. նա դրա մասին զեկուցեց ավագ հրամանատար Ծովակալ Կարլ Դոնիցին, ով հրաման արձակեց մոտակա երկու գերմանական սուզանավերին օգնության հասնել ողջ մնացածներին: Նա նաև թույլ տվեց Հարթենշտեյնին ռադիո կապով կապվել դաշնակիցների նավերին ու օգնության կանչել նրանց:
Այս հուզիչ պահն ընդհատվեց, երբ ամերիկյան ռազմական ինքնաթիռը` կարծելով, թե գերմանացիները միայն իրենց կողմնակիցներին են փրկում, կրակ բացեց նրանց վրա: Այնուամենայնիվ, գերմանացիների շնորհիվ կործանված նավից 1100 մարդու կյանք փրկվեց:

 3  Հիտլերը օգնել է իր նախկին հրեա հրամանատարներից մեկին

Ernst-Hess_2268903b

Դժվար է պատկերացնել, որ Հիտլերը կարող էր փրկել մի ազգության ներկայացուցչի, ում նա այդքան շատ էր ատում: Այնուամենայնիվ, Ֆյուրերն արել է մի բան, որ մեզանից շատերն անհնարին կհամարեին, ու ինքն անձամբ միջնորդել է, որպեսզի խնայվի մի հրեայի կյանք:
Համաձայն «Waffen SS» գերմանական ռազմական ուժերի հրամանատար Հենրիխ Հիմլերի կողմից 1940թ.-ին գրված նամակի՝ Հիտլերը նրան ու այլ պաշտոնյաների հրամայել էր Էռնստ Հեսին խնայել մահապատժից կամ արտաքսումից: Առաջին համաշխարհային պատերազմի տարիներին Հեսսը Հիտլերի հրամանատարներից է եղել ու հետագայում դատավոր աշխատել: Նացիստների իշխանության գալուց հետո ստիպված է եղել լքել պաշտոնը:

Հիտլերի հրամանի (որն ի վերջո չեղյալ է հաստատվել 1942թ.-ին) ու այն  փաստի շնորհիվ, որ նա ամուսնացած էր ոչ հրեա կնոջ հետ, փրկում է Հեսին մահվան համակենտրոնացման ճամբար ուղարկվելուց: Հեսին հաջողվել է կենդանի մնալ պատերազմի տարիներին ու ապրել մինչև 83 տարեկանը: Նրա ավագ դուստրը նշել է, թե հայրը միշտ պատմում էր, որ Հիտլերը միշտ ինքնամփոփ է եղել ու իրենց զորամիավորման մեջ ոչ ոքի հետ չի շփվել:

 2  Ճապոնացի օդաչուն պաշտպանել է օդապարիկով իջնող թշնամուն:

Թերևս ամենաքիչը Երկրորդ աշխարհամարտի ժամանակ ճապոնացի զինվորից կարելի էր գթասրտություն սպասել: Այնուամենայնիվ, պատերազմի վերջին տարում մի ճապոնացի կոտրել է այդ կարծրատիպը ու պաշտպանել անպաշտպան թշնամական պարաշյուտիստին:
Օդաչու Հիդեիչի Կաիհոն ու ճապոնացի մի քանի այլ օդաչուներ Տոկիոյում ամերիկյան «B-29» կործանիչների հարձակման ժամանակ օդային մարտի մեջ էին  1945թ.-ին: Ճապոնացիներին հաջողվեց ամերիկյան կործանիչներից մեկին ոչնչացնել: Կործանիչներից մեկի օդաչուն` Ռեյմոնդ Հոլորանը օդապարիկով մեկ կմ բարձրությունից նետվեց ցած, երբ նրան նկատեց Կաիհոն ու երկու այլ ճապոնական ինքնաթիռներ: Հոլորանը գիտեր, որ ճապոնացիները գերի չէին վերցնում, այլ տեղում ուղղակի սպանում են:

Զարմանալիորեն տեսադաշտից դուրս գալով՝ երեք ինքնաթիռներից երկուսը թռան, իսկ երրորդը, դեպի նա թռչելով, սկսեց նրա կողքով թռչել ու պաշտպանել օդային հարձակումից:

Դեպքից հինգ տասնամյակ անց, Հոլորանը փնտրել ու գտել է մարդուն, ով փրկել է իր կյանքը և շնորհակալություն հայտնել նրան: Կաիհոն հետագայում պարզաբանել է, որ իր հրամանատարն ու օդաչու ընկերները խրախուսել են նրան հետևել Բուշիդոյի («Ռազմիկի արվեստը») կոդին, որը մարտիկների՝ թշնամու հանդեպ գթասրտության վերաբերմունքը խրախուսում է:

 1  Իրանցի Օսկար Շինդլերը

_57356239_sardari_304

Հաշվի առնելով Իրանի այսօրվա հարաբերությունները Իսրայելի հետ, դժվար է պատկերացնել, որ մի ժամանակ իրանցի դիվանագետը իր կյանքը կարող էր վտանգի տակ դնել հազարավոր հրեաների կյանքը նացիստենից փրկելու համար: Աբդոլ-Հոսեյն Սարդարի Քաջարը պատերազմական տարիներին Փարիզում Իրանի դեսպանն էր: Նա ամեն ինչ անում էր, որպեսզի կարողանա մահապատժից փրկել իրանական ծագում ունեցող Ֆրանսիայի հրեաներին: Նա կարողանում էր նացիստներին շփոթեցնել ու համոզել, որ այս հրեաներն այլևս սեմական չեն, քանի որ նրանք ամբողջովին ձուլվել են իրանական-արիական մշակույթին: Մինչ նացիստները կքննարկեին  ու կուսումնասիրեին նրա կողմից առաջ քաշված այս տեսությունը, Սարդարին ժամանակ էր շահում ու կարողանում պատրաստել բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որպեսզի հրեաներին կարողանար երկրի տարածքից դուրս հանել:

Միայն այն ժամանակ, երբ ոչ իրանական ծագում ունեցող հրեաները նույնպես դիմեցին Սարդարիին օգնության համար, նա իտակցեց նացիստների մարդկանց բնաջնջման ծրագրի լրջությունը: Այնուամենայնիվ նա շարունակեց հարյուրավոր անձնագրեր պատրաստել ու դրանցով հրեաներին օգնել լքել երկրի սահմանները անկախ նրանց ծագման: երբ պատերազմ ավարտվեց Սարդարիին մեղադրեցին մարդկանց կեղծ անձնագրեր տրամադրելու սակայն նրան ի վերջո ներում շնորհվեց Իրանի Շահի կողմից: Հետագայում նա նշել է թե իր պարտքն էր համարումորպես դիվանագետ օգնելու իր քաղաքացիներին ինչպես նաև որպես մարդ արարած օգնել մարդկանց` տվյալ դեպքում հրեաներին:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել