10  Գերմանական «Luftwaffe» ռազմական ինքնաթիռի օդաչուն փրկել է ամերիկյան ռմբակոծիչի օդաչուին

1943թ.-ի դեկտեմբերին գերմանացի օդաչու Հենդ Ստիգլերը բոլոր պատճառներն ուներ, որպեսզի կրակ բացեր ամերիկյան B-17 ռմբակոծչի վրա, որը հայտնվել էր նրա դեմ: Նրա եղբայրը պատերազմի վաղ տարիներին սպանվել էր թշնամու կողմից: Թշնամին հիմա էլ ռմբակոծում էր գերմանական քաղաքները: Բացի այդ, եթե Սթինգերը ռմբակոծիչին հարված հասցներ, նրան դրա համար Պատվո շքանշան կտրվեր:

Երբ Սթիգլերը պատրաստվում էր սեղմել ձգանը, նրան տարօրինակ թվաց, որ ռմբակոծիչը նրա վրա կրակ չէր արձակում: Մոտենալով նրան` նա տեսավ, որ հրաձիգը մահացած էր, իսկ անձնակազմի մեծ մասը վիրավոր էր: Ինքնաթիռն ամբողջությամբ վնասված էր փամփուշտներով: Ինչպես և կանխատեսել է, Սթիգլերը պետք է սառնասրտաբար սպաներ նրանց, սակայն փոխարենը նա ազդանշան տվեց շոկի մեջ հայտված ամերիկացի օդաչուին ու թռավ ռմբակոծիչով, որպեսզի կանխարգելի հակաօդային հարձակումը:

Սթիգլերը ինքնաթիռն ուղեկցեց մինչև Հյուսիսային ծով՝ մի վերջին անգամ ազդանշանի միջոցով նրանց հրաժեշտ տալով:

Այդ դեպքից 5 տասնամյակ անց ամերիկացի օդաչու Չարլզ Բրաունը փնտրել ու կարողացել է գտնել այն մարդուն, ով փրկել է իրեն: Այս երկու նախկին զինվորները լավագույն ընկերներ են դարձել: Չարլզը Ստիգլերին ցույց է տվել իր երեխաների ու թոռների լուսանկարներն ու տեսանյութերը` ցանկանալով ցույց տալ, որ առանց նրա այդ հերոսական քայլի, այսօր չէին լինին այն երջանիկ մարդիկ, ովքեր շրջապատում էին նրան:

 9  Ֆուտբոլային երկրպագուն փրկում է զինվորի կյանքը

800px-Burial_detail_at_Camp_ODonnell_after_Bataan_Death_March

Մարիո Տոնելին այն 72.000 մարդկանցից մեկն էր, ովքեր մասնակցել են 1942թ.-ի ոչ այնքան հայտնի Բաթաանի մահվան երթին, որտեղ Ճապոնական բանակը ստիպում էր պարտված ֆիլիպպինական ու ամերիկյան ուժերին Բաթաանից քայլել համակենտրոնացման ճամբար: Երկար օրեր տևող քայլերթի ընթացքում հազարավոր բանտարկյալներ հիվանդություններից ու ստացած վերքերից ճանապարհին ընկան: Նրանք նաև ստիպված էին դիմանալ դաժան զինվորների ծեծին, ովքեր ուղղակի կրակ էին բացում բոլոր նրանց վրա, ովքեր թուլանում էին ու չէին կարողանում քայլել:

Այս մարդկանց նման Տոնելին ուժասպառ էր եղել այնքան, որ արդեն պատրաստ էր հանձնվել, երբ հանդիպեց ոգեշնչման անսպասելի աղբյուրի: Ամեն ինչ սկսվեց այն ժամանակ, երբ ճապոնացի զինվորը նրա ձեռքից խլեց ուսանողական ֆուտբոլային թիմի իր մատանինն: Տոնելին քոլեջի ֆուտբոլային թիմում Նոտեր Դամումում իսկական աստղ էր: Պատերազմական գործողությունների մասնակցելու մեկնելու ժամանակ նա իր ուսանողական ֆուտբոլային թիմի մատանին իր հետ տարել էր Ֆիլիպիններ

Նրա մատանին խլելուց հետո քիչ ժամանակ անց, վերադարձավ ճապոնացի զինվորներից մեկն ու մատանին վերադարձնում է Տոնելիին: Նա պատմում է Տոնելիին, որ Հարավային Կալիֆորնիայի համալսարանում ուսանելու տարիներին ներկա է եղել 1937թ.-ին Տոնելիի Նոտեր Դամի խաղին, որտեղ թիմի հաղթանակի համար Տոնելին մեծ դեր էր ունեցել: Նա հասկանում էր, թե որքան թանկ արժեր այդ մատանին նրա համար, այդ պատճառով էլ վերադարձնում է այն:        

Այդ փոքրիկ դեպքն օգնել է Տոնելիին ուժ հավաքել ու մինչև վերջ պայքարել կենդանի մնալու համար, և դա նրան հաջողվել է:

 8  Գերմանացի մայորն օգնում էր հրեաներին` նրանց պաշտպանելով գերմանական «Waffen SS» ռազմական ուժերից

 Կարլ Փլեգը գիտեր, որ ամեն անգամ հրեաներին գերմանական ռազմական ուժերից պաշտպանելով, ինքն իրեն մահվան է դատապարտում: Ճարտարագետ լինելով՝ Փլեգը միացել էր Նացիստական կուսակցությանը, սակայն հետագայում թաղել էր այն` չկարողանալով տանել կուսակցության գաղափարախոսությունը, որը խորթ էր իր սկզբունքներին: Երբ պատերազմը բռնկվեց, Վիլնյուսում նրան հանձնարարվեց զորքերի մեքենաների վերանորոգման  պատասխանատվությունը: Իր ծառայության ժամանակ Փլեգը հնարավորությունը օգտագործում էր փրկելու այնքան հրեա, որքան կկարողանար:

Փլեգը զորակոչում էր հրեաներին ու պարզ դեմքով պնդում, թե նրանք հմուտ մեխանիկներ են (իրականում դա այդպես չէր): Զարմանալի է, բայց նրան հաջողվել է նաև համոզել ռազմական վերադասներին, որպեսզի թույլ տրվի նրանց իրենց երեխաներին ու կանանց նույնպես իրենց հետ վերցնեին ճամբար, պնդելով, թե նրանց ներկայությունը կարող է բարձրացնել աշխատակիցների արդյունավետությունը: Ճամբարում նա հրեաներին լավ էր վերաբերվում: 1944թ.-ին, երբ սովետական բանակը հետ էր մղում գերմանացիներին, Փլեգը գիտեր, որ գերմանական ռազմական ուժերը ճամբարն էվակուացնելուց առաջ կսպանեին բոլորին: Նա այդ ամենի մասին զգուշացրել էր իր աշխատողներին: Նրա շնորհիվ աշխատողներից շատերին հաջողվել է փախչել, մինչև հաջորդ օրը գերմանացի զինվորները կժամանեին իրենց սև գործն անելու: Իր քաջագործության համար Փլեգը 2004թ.-ին հետմահու պարգևատրել է:

 7  Վիլհելմ կայսրը բրիտանացի ռազմագերուն թույլ է տվել այցելել մորը


Վիլհելմ երկրորդ կայսրը, առավել հայտնի էր իր անկանխատեսելի բնավորությամբ, քան բարեսրտությամբ: Այնուամենայնիվ,  Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ նա մեծ գթասրտություն է ցուցաբերել` թույլ տալով բրիտանացի զինվորին այցելել իր մորը: Կապիտան Ռոբերտ Քեմփբելը պատերազմի բռնկման սկզբնական տարիներին գերի էր ընկել ու բռնավորների գերմանական ճամբարում էր պահվում, երբ տեղեկանում է, թե մայրը հիվանդ է ու մահանում է: Քեմփբելը գրում է կայսերին ու աղաչում՝ թույլ տալ մի վերջին անգամ մորը տեսնել: 

Կայսրը, զարմանալի է, բայց թույլ է տալիս Քեմփբելին մեկնել մորը տեսնելու` հետ վերադառնալու պայմանով: Քեմփբելը, մոր հետ մեկ շաբաթ մնալով, ինչպես իսկական զինվորական, վերադառնում է բռնավորների ճամբար, որտեղ էլ պահվում է մինչև պատերազմի ավարտը: Չնայած մի անգամ նա փախչելու անհաջող փորձ է կատարել. միգուցե նրա համար, որ պարտավորված էր զգում գոնե փորձել այդ բանն անել:

 6   Ռոմելը թեյ էր ըմպում բրիտանացի Կոմանդոսի հետ

Riva-Bella, Waffenvorf¸hrung Panzerwerfer, Rommel

Գերմանացի գեներալ Էրվին Ռոմելը պրոֆեսիոնալ զինվոր էր, ով, ցավոք, սխալ կողմի համար էր մարտնչում: Ոգևորվելով ու հիանալով, ինչպես իր, այնպես էլ թշնամու զինվորներով՝ նա հրաժարվում էր հետևել այնպիսի հրամաններին, ինչպես օրինակ թշնամական կողմի գերեվարված կոմանդոսներինն մահապատիժի ենթարկելը: Ռոմելը 1944թ.-ի Ֆրանսիայում գերեվարված երկու բրիտանացի կոմանդոսների` Ռոյ Վուլդրիջի ու Ջորջ Լեյնի, գերմանական «Waffen SS» ռազմական ուժերին հանձնելու փոխարեն, բռնավորների ճամբար ուղարկելով, փրկել է նրանց կյանքը: Մինչև նրանց բռնավորների ճամբար ուղարկելը, նա նրանց նաև թեյի է հրավիրել: Լեյնը հետագայում պատմել է, որ նա կենդանի չէր լինի, եթե Ռոմելը մի ժամանակ նրա կյանքը չփրկեր:

Շարունակելի...

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել