Allsport.am-ը գրում է.

Գերմանական առաջատար պարբերականներից «Ruhr Nachrichten»-ը և «Der westen»-ը գնահատել են Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստների Լևերկուզենի «Բայերի» դեմ ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ դորտմունդցիները սեփական հարկի տակնվազագույն հաշվով պարտություն կրեցին:

Վերոնշյալ երկու պարբերականներն էլ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցածր գնահատական են տվել: «Ruhr Nachrichten»-ից 6 հնարավորից Մխիթարյանը ստացել է 5 բալ, «Der westen»-ից 4:

«Ruhr Nachrichten»-ն ամենաբարձրը գնահատել է դարպասապահ Ռոման Վայդենֆելլերին 2.5, ամենացածրը Հենրիխ Մխիթարյանին և Մանուել Ֆրիդրիխին 5:

  • Ռոման Վայդենֆելլեր 2.5
  • Սոկրիատիս 4.5 
  • Էրիկ Դուրմ 4.5
  • Մանուել Ֆրիդրիխ 5
  • Սվեն Բենդեր 3.5
  • Նուրի Շահին 4
  • Հենրիխ Մխիթարյան 5
  • Յակոբ Բլաշչիկովսկի 4
  • Կևին Գրոսկրոյց 3
  • Ռոբերտ Լևանդովսկի 4
  • Պիեռ-Էմերիկ Օբամեյանգ 4.5 

«Der westen»-ը, Հենրիխ Մխիթարյանին տալով 4 գնահատականը, գրում է, որ հայ ֆուտբոլիստը հարվածելու ոչ մի փորձ չկատարեց, շատ քիչ էր հետ նահանջում թիմակիցներին օգնելու համար:

Հիշեցնենք, որ գերմանական պարբերականները գնահատում են 1-6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը մեկն է, իսկ ամենացածրը վեցն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել