Գերմանական մամուլ. Հենրիխ Մխիթարյանը ցածր գնահատական է ստացել


00:52 , 8 դեկտեմբեր, 2013

Allsport.am-ը գրում է.

Գերմանական առաջատար պարբերականներից «Ruhr Nachrichten»-ը և «Der westen»-ը գնահատել են Դորտմունդի «Բորուսսիայի» ֆուտբոլիստների Լևերկուզենի «Բայերի» դեմ ցուցադրած խաղը: Հիշեցնենք, որ դորտմունդցիները սեփական հարկի տակնվազագույն հաշվով պարտություն կրեցին:

Վերոնշյալ երկու պարբերականներն էլ Հայաստանի ազգային հավաքականի և Դորտմունդի «Բորուսսիայի» կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանին ցածր գնահատական են տվել: «Ruhr Nachrichten»-ից 6 հնարավորից Մխիթարյանը ստացել է 5 բալ, «Der westen»-ից 4:

«Ruhr Nachrichten»-ն ամենաբարձրը գնահատել է դարպասապահ Ռոման Վայդենֆելլերին 2.5, ամենացածրը Հենրիխ Մխիթարյանին և Մանուել Ֆրիդրիխին 5:

«Der westen»-ը, Հենրիխ Մխիթարյանին տալով 4 գնահատականը, գրում է, որ հայ ֆուտբոլիստը հարվածելու ոչ մի փորձ չկատարեց, շատ քիչ էր հետ նահանջում թիմակիցներին օգնելու համար:

Հիշեցնենք, որ գերմանական պարբերականները գնահատում են 1-6 բալանոց համակարգով, ամենաբարձր գնահատականը մեկն է, իսկ ամենացածրը վեցն է: