Մի վայրկյանում կարող է կյանքդ փոխվել: Ինչպես փոխվեց Վարդան Պետրոսյանի կյանքը և այդ դժբախտ ընտանիքներինը, որոնք մի վայրկյանում կորցրեցին իրենց երեխաներին: Վարդանը, փառք Աստծո, գոնե ֆիզիկապես ողջ մնաց: Իսկ այդ երեխեքին էլ ետ չես բերի: Խնդրում եմ, մտածենք` ինչ կարող ենք անել այդ ընտանիքների համար: Ինչպե՞ս սփոփենք, ինչպե՞ս զգացնել տանք, որ իրենք մենակ չեն: Որ դա մեր ընդհանուր վիշտն է: Որ դա կարող եր պատահել մեզ հետ: Խնդրում եմ, ամեն վայրկյան մի՛ խոսեք Վարդանի մասին: Դրանով մենք իրա վիճակը չենք լավացնի: Այլ կլարենք իրավիճակը: Ինչքանո՞վ է հաճելի երեխա կորցրած ծնողներին լսել Վարդանի առողջության և նրան սատարելու մասին: Մենք պետք է սատարենք բոլոր տուժած կողմերին` անկախ իրենց հայտնիության, տաղանդի և հասարակական դիրքի: Վարդանը ամբողջ կյանքը պայքարելա մարդկանց հավասարության ու արդարության համար: Իրա գործը ջուրը մի գցեք:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել