Ժամանակի ընթացքում Երևանը հասակ առավ, ընդարձակվեց, անցավ Հրագդանը, որի ձախ ափին ստեղծվեց նոր թաղամաս։ Թաղամասը հայտնի է թե Աջափնյակ և թե Չերյոմուշկի անունով։ Աջափնյակի բացատրություն տալիս է հենց ինքը անվանումը։ Այսինքն՝ գտնվում է Հրազդանի աջ ափին։ Բայց հետաքրքիր է իմանալ, թե որտեղից է գալիս Չերյոմուշկի անունը։

Չնայած թաղի պաշտոնական անունը Աջափնյակ է, բայց առօրյա խոսակցության ժամանակ առավել գործածական է դարձել Չերյոմուշկի անունը։

Չերյոմուշկի անունը Երևան է «տեղափոխվել» Մոսկվայից, ինչպես ասում են՝ պատրաստի ձևով։

Մոսկվա քաղաքի այն հատվածը, ուր այժմ Չերյոմուշկի թաղի բարձրահարկ տներն են վեր բարձրանում, մոտ անցյալում ընդարձակ, ազատ տարածություններ էին, ուր աճում էին առանձին ծառատեսակներ, որոնք ոչ մեծ ծառեր էին և ռուսերենում հայտնի են «չերյոմուխա» անունով։ Ի դեպ, ծառի հատապտուղները սև գույն ունեն, հենց այստեղից էլ առաջացել է այդ անվանումը։

Ժամանակի ընթացքում, երբ Մոսկվան ընդարձակվեց և քաղաքի նորակառույցները բարձրացան այստեղ, ապա այդ նոր թաղը Չերյոմուշկի կոչվեց։

Այդ երևույթը իր արտացոլումը գտավ նաև Երևանում՝ Հրազդանի աջափնյա մասում։ Ինչպես հայտնի է, Հրազդանի աջափնյա մասում, համարյա ամայի տարածություններում, ստեղծվեցին նորանոր հոյակապ շենքեր ու հառնեց նոր թաղ։ Նորաստեղծ քաղաքամասը, թե շենքերի նմանություններով ու ոճով, և թե որպես նոր թաղ, կարծես հիշեցնում Էր Մոսկվայի այդ նորաստեղծ թաղը՝ Չերյոմուշկան։ Երևանի նորաստեղծ Աջափնյակ թաղը «Չերյոմուշկի» անվանեցին։

Ի դեպ թաղամասն այժ ունի 107,5 հազար բնակիչ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել