Այն մտավորականներին, որոնք զարմանում են, որ լեսբուհին կարող է տոլմա փաթաթել ու խոսել ազգային ինքնությունից...  Այսինքն ոմանց կարծիքով, նույնասեռականները կամ մարմնավաճառները չե՞ն կարող տոլմա փաթաթել, նույնասեռականները հայրենիք չունե՞ն: 

Փաստորեն կան մարդիկ, որոնք նստած որոշում են, թե ով իրավունք ունի տոլմա փաթաթել, հայրենիք ունենալ, սիրել իր հայրենիքը, իսկ ովքեր այդ իրավունքից զրկված են:

Ցավալի է, որ մտավորականներն են նման կերպ մտածում ու արտահայտվում:

Համաշխարհային գրականությունը լի է ստեղծագործություններով, որտեղ նկարագրվում է, թե մարմնավաճառ կինն ինչպես կարող է սիրել իր հայրենիքը եւ կյանքը զոհել հանուն իր երկրի: Անգամ ֆիլմեր կան դրա մասին: 
Ոմանց գուցե թվում է, որ հայ լինելը հավասարազոր է սուրբ լինելուն, բայց ուզում եմ մի գաղտնիք բացել, դա իրականում այդպես չի... 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել