Այն մտավորականներին, որոնք զարմանում են, որ լեսբուհին կարող է տոլմա փաթաթել ու խոսել ազգային ինքնությունից... Այսինքն ոմանց կարծիքով, նույնասեռականները կամ մարմնավաճառները չե՞ն կարող տոլմա փաթաթել, նույնասեռականները հայրենիք չունե՞ն:
Փաստորեն կան մարդիկ, որոնք նստած որոշում են, թե ով իրավունք ունի տոլմա փաթաթել, հայրենիք ունենալ, սիրել իր հայրենիքը, իսկ ովքեր այդ իրավունքից զրկված են:
Ցավալի է, որ մտավորականներն են նման կերպ մտածում ու արտահայտվում:
Համաշխարհային գրականությունը լի է ստեղծագործություններով, որտեղ նկարագրվում է, թե մարմնավաճառ կինն ինչպես կարող է սիրել իր հայրենիքը եւ կյանքը զոհել հանուն իր երկրի: Անգամ ֆիլմեր կան դրա մասին:
Ոմանց գուցե թվում է, որ հայ լինելը հավասարազոր է սուրբ լինելուն, բայց ուզում եմ մի գաղտնիք բացել, դա իրականում այդպես չի...