Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 27-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 02:00-ից 02:30-ն ընկած ժամանակահատվածում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Նոր Նորքի բաժնում ահազանգ է ստացվել, որ Գյուլիքևխյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա:

Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները նշված փողոցի շենքերից մեկի բակում հայտնաբերել են նույն շենքի բնակիչ 66-ամյա Ռ. Ս.-ի դին:

Ըստ նախնական տեղեկությունների՝ տղամարդը ինքնասպանություն գործելու նպատակով նետվել է 4-րդ հարկի իր բնակարանից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել