Բոլորը համաձայն են՝ չարիքը պետք է կասեցվի, և դրա լավագույն դերակատարը հավատքն է և Հայ Առաքելական եկեղեցին:

Այս մասին կուսակցությունների հետ Բագրատ Սրբազանի հանդիպումից հետո լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար, ՀՀԿ գործադիր մարմնի անդամ Հայկ Մամիջանյանը։

««Պատիվ ունեմ» խմբակցությունը և ՀՀԿ-ն առաջին իսկ օրերից հայտարարել են, որ այս Սրբազան շարժման կամ ժողովրդի կողմից առաջադրված թեկնածուի ընթացքի համար ՀՀԿ-ն և «Պատիվ ունեմ»-ը կանեն ամեն ինչ՝ սկսած փողոցային պայքարից, ինչն անում է, և վերջացրած ԱԺ-ում ընթացակարգային խնդիրների լուծմամբ, ինչը կանի»,- ասաց նա:

Հարցին, որ ԼՀԿ-ական Դավիթ Խաժակյանն ասաց, թե շարժումը կմեծանա, եթե հստակ ասվի՝ նախկինների վերադարձ չի լինելու, Հայկ Մամիջանյանն արձագանքեց. «Իսկ Փաշինյանի անհատական օգտագործման նախկիննե՞րը, Փաշինյանի նախկիննե՞րը, թե Փաշինյանի նախկին «կինն» են եղել, թե նախկին «սիրուհին» են եղել, խոսելու իրավունք ունե՞ն: Չգիտեմ՝ խոսելու իրավունք ունեն, թե ոչ, բայց իմ մեկնաբանությանն արժանի չեն»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել