Հ1-ի Պետիկին տված իր հաղցազրույցում Նիկոլը կամա-ակամա բացահայտել է կործանված Արցախի գաղտնիքը: Մասնավորապես՝ խոսելով Հայաստանի լավ ու վատ երաշխավորների խնդրի մասին ու ՀՀ-ն փաստացի հռչակելով՝ ոչ լեգիտիմ՝ Նիկոլն ասել է.«…որովհետև քո լավ լեգիտիմությունը, եթե քո լեգիտիմությունը դու ուզում ես՝ փոխես ուրիշի լավ երաշխավորությամբ, դու զիջում ես քո ինքնիշխանությունը, դու զիջում ես քո պետականությունը, դու զիջում ես քո անկախությունը: Էս պատմությունը սրա մասին է»:

Միայն էս պատմութո՞ւնը… Բա Արցա՞խը: Չէ՞ որ թուրքը հասել է փաստացի Իջևան ոչ միանգամից, նա աչք է տնկել Գեղարքունիքի ու Արարատի վրա, ոչ մեկ օրում կամ հանպատրաստից: Այն, ինչ որ կատարվում է հիմա Տավուշում, հետևանք է Արցախի կորստի՝ կորուստ, որ նիկոլական դավադրության ուղիղ հետևանք է կորուստ, որն իր մասշտաբներով ուղղակի տիեզերական է:

Փաստորեն՝ թուրքին հող տալն է Հայաստանի լեգտիմության, անկախության երաշխքն ու սուվերենության միակ օրինական հիմքը, հա՞: Իսկ հնարավո՞ր է, որ Արցախը պայմանավորված պատեազմով թուրքի գրպանը գցելն ու դրանից հետո այն եվրոպաներում Ադրբեջանի տարածք ճանաչելու թաքուն նպատակը հենց վատ երաշխավորից ազատվելն է՝ ռուսներից: Գործել ինքնասպանութուն, միայն թե կարողանալ բավարարել Արևմուտքի աշխարհաքաղաքական ցանկությունները՝ փոխարենը ստանալով իշխանությունը պահպանելու երաշխիք: Մյուս կողմից՝ իսկ Իլհամը երաշխավորո՞ւմ է, որ նույնիսկ այս դեպքում Հայաստանը որպես միջազգային իրավուքի լեգիտիմ սուբյեկտ է ճանաչելու, թե՞ ուղղակի «կուտ է տալիս» տխրահռչակ Էլչիբեյի դիմագծերով իր սեքս ստրուկին՝ անարյուն Հայաստանը կլանելու: Հենց սա էլ տեղի է ունենում վերջին տարիներին:

Ռուսներից ազատվելով՝ Հայաստանն ինքնիշխանություն ձեռք չի բերելու, այլ հայտնվելու է Բաքվի վասալի ու Էրդողանի հարճի կարգավիճակում, որի նախանշանները դեռ էս գլխից են երևում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել