Shamshyan.com-ը գրում է.

Այսօր՝ ապրիլի 29-ին, առեղծվածային ու ողբերգական դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում: Ժամը 12:20-ի սահմաններում ՀՀ  Ներքին գործերի նախարարության ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում և ոստիկանության Աշտարակի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել, որ Փարպի գյուղի վարչական տարածքում գտնվող դաշտերից մեկում տղամարդու դի կա :

Ինչպես դեպքի վայրից հայտնում է Shamshyan.com-ը, ոստիկաններն ու պարեկները մոտ 1 ժամ 5-7 կմ շառավղով որոնողական աշխատանքներ են իրականացրել դաշտերում և ի վերջո գտել են դեպքի վայրը:

Հայտնաբերել են մահացածին, ում կողքին եղել է հրազեն, մարմնի կողքին՝ զամբյուղի մեջ, հայտնաբերել են սպանված շանը:

Դեպքի փաստով Արագածոտնի մարզային քննչական վարչությունում «սպանություն» (ինքնասպանություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ:

Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Երևանում բնակվող 55-ամյա Ալեն Ծ.-ն է:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել