Աշխատակազմից տեղեկացա, որ վերաքննիչ դատարանը (դատավոր՝ Լուսինե Ալավերդյան) մերժել է քաղբանտարկյալ Նարեկ Սամսոնյանի կալանքի դեմ իմ բերած հատուկ վերանայման բողոքը։
Օրեր առաջ նույն դատավորը մերժել էր նույն գործով մեկ այլ քաղբանտարկյալ Վազգեն Սաղաթելյանի պաշտպանների հատուկ վերանայման բողոքը։
Հասկանու՞մ եք ինչ է եղել։ Նույն մարդը օրեր առաջ արդեն իսկ մերժել էր այն առանցքային փաստարկը, որ տղաների արարքը ոչ մի կերպ չի տեղավորվում խուլագանության հանցակազմի ներքո, և հիմա հարկ չի համարել ինքնաբացարկ հայտնել ու որոշումը փոխանցել մեկ այլ դատավորի։
Հիշեցնեմ, որ Նարեկին ու Վազգենին ազատությունից զրկել են Տավուշի մասին նիկոլ փաշինյանի պրո-ադրբեջանական ու հակահայկական թեզերը «Իմնեմնիմի»-ով մեկնաբանելիս առանձին դեպքերում հայհոյանքներ օգտագործելու համար։ Փաստացի, վերագրվող արարքը ոչ այլ ինչ է, եթե ոչ՝ «ծանր վիրավորանք», իսկ այդ հանցակազմը ապաքրեականացվել է դեռևս 2022թ. հուլիսին։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել