Կապիտուլյանտի երեկվա հարցազրույցը թքածը լիզելու մասին էր ու խոսում էր վերջին շաբաթների հակառուսականության քարոզչական գծի ֆիասկոյի մասին: Ողջ հարցազրույցի ընթացքում հողատուն փորձում էր էժան կռուտիտներով ռուսներին համոզել, որ մեր երկրում չկա հակառուսականություն այլ ուղղակի «սխալ ընկալում» է ձևավորվել ռուսների մոտ, որը շտկելու ուղղությամբ իրենք ակտիվ աշխատում են: Կարճ ասած՝ հերթական անգամ սեփական թիմակիցներին մի շաբաթից ավել բզեց, որ ռուսներին պատասխանեն վերջին խուլիգանի նման (հիշեք սիմոնյան ալենին) հետո հասկացավ, որ տակից դուրս չի գալիս ու հեշտությամբ գցեց նույն թիմակիցներին:
Արցախը ադրբեջանին հանձնելու մասով կապիտուլյանտի արդարացումներ առավել քան խղճուկ էին ու ընդհանրապես անդրադառնալու ոչ արժանի: Ասածն ապացուցելու համար միայն մի բառացի մեջբերում. «Ես չեմ ասել ճանաչում եմ Արցախը Ադրբեջանի կազմում, ես ասել եմ ճանաչում եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը...»:
Հարցազրույցի առյուծի բաժինը (մոտավորապես 30 րոպե) նվիրեց Երևանի ՏԻՄ ընտրություններին, որտեղ էլ փորձեց Հայկ Մարությանին դարձնել հիմնական ընդդիմադիր թեկնածու ու նույն անասնական «բանականությանը» համահունչ փաստարկներով փորձեց ապացուցել, թե ինչքան լավ թեկնածու է Տիգրան Ավինյանը:
Հ.Գ. Կարճ ասած էս հարցազրույցը ռուսների առաջ կզելու և ավագանու ընտրությունների քարոզչությանը մասնակցելու փորձ էր: Հույս ունենանք, որ ռուսական կողմը գոնե էս անգամ կհասկանա, որ սրա իշխանությունը վերջնական կործանելու է հայ-ռուսական բարեկամությունն ու կասկածի տակ է դնելու ռուսական ներկայությունը տարածաշրջանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել