Արձագանքելով հարցին՝ «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը քայլերթով գալիս է Երևան, իրավիճակի սրացման դեպքում պատրաստ կլինի՞ ուժ կիրառել՝ Նիկոլը վստահեցրել է, որ եթե ապօրինի ոչինչ չանեն, ուժ չի կիրառի: «Բայց, եթե, հազար ներողություն, ասենք, օրինակ, փորձեք նռնակ հանել գցել, ձեր նկատմամբ հնարավոր է՝ ամենաբիրտ ուժը կկիրառվի, իսկ եթե ոչ, ես երաշխավորում եմ, որ ոչ մի բան տեղի չի ունենա»,-հայտարարել է նա:
Նիկոլն օբյեկտիվորեն ունի՞ ուժ կիրառելու ռեսուրս ասենք այնպես, ինչպես կիրառեց Դեմիրճյան փողոցում ժամանակին: Ակնհայտ է որ ոչ միայն ինքը, այլև Հայատանը չունի ռեսուրս՝ հագուրդ տալու ՔՊ-ականների իշխանատենչությանն ու բյուջեն մսխելու ցանկությանը: Բայց արդյոք Նիկոլը հասկանո՞ւմ է դա, թե՞ նրա համար մեկ է՝ ինչ կլինի. կարևորը որ մնա իշխանության՝ շարունակելու բավարարել Իլհամի ախորժակը: Տեսականորեն, իհարկե, Նիկոլին կարող են և շատ բան ներել, սակայն, ինչպես ասում են, ամեն ինչ գեղեցիկ է չափի մեջ, և եթե բանը բանից անցնի, ապա Արևմուտքն էլ ի վիճակի չի լինի քողարկել՝ չնայած դեմ չէր լինի ձեռք բերելու Նիկոլի նկատմամբ ճնշում բանեցնելու հավելյալ ռեսուրս:
Միաժամանակ նռնակի մասին Նիկոլի ակնարկն է բավական վտանգավոր՝ հաշվի առնելով, որ ցուցարարների մեջ կարող են ներդրված լինել անձնինք, որոնք կփորձեն սադրել՝ հիմք տալով իշխանություններին՝ ուժի բիրտ գործադրմամբ ցրելու հավաքվածներին: Այն, ինչ չարեցին նախկին իշխանությունները, կանի Նիկոլը՝ թքած ունենալով, թե դրա հետևանքով ինչ կլինի Հայաստանի հետ:

Ներկաների ու նախկինների միջև տարբերոթյունը նաև դրանում է կայանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել