Երբ սիրում ես Բնությունը, այն պարուրում է Քեզ նույն սիրով ու հոգատարությամբ:
Երբ նվիրվում ես Բնությանը, այն պատասխանում է քեզ նույն նվիրումով ու ջերմությամբ:
Երբ պահպանում ես Բնության արարածներին, պահպանում ես նաև ինքդ քեզ:
Երբ պաշտպանում ես Բնությունը, պաշտպանում ես նաև քո արժանապատվությունը:
Երբ մաքուր ես պահում Բնությունը, մաքուր ես պահում նաև խիղճդ:
© Առլեն Շահվերդյան, 03.08.2012

Հ.Գ. Ես գրեցի սա մի շնչով, ի մեծարումն Բնության և Մարդու խոհեմության հաղթանակի հույսով:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել