Ուզում եմ ձեզ ներակայացնել այն սպառազինությունը, որով զինված են մեր զինված ուժերը, որպեսզի տարբեր վաշվուշիկների մոտ տպավորություն չստեղծվի, թե Ադրբեջանը միլլիարդներով զենք է գնում, իսկ մենք պետքա ռագատկեքով կռվենք իրանց դեմ։ Եվ այսպես, ըստ զորատեսակների.

1.  Տանկեր ու զրահամեքենաներ

Մեր բանակի հիմնական տանկն է հանդիսանում Սովետական արտադրության Տ-72-ը, մինչ օրս էլ հուժկու զենք է, իսկ որոշակի արդիականացումից հետո, դրանք գրեթե ոչնչով չեն զիջում ժամանակակից տանկերին։ Բացի Տ-72-ներից, բանակն ունի մի քանի տասնյակ ավելի հին ու ավելի թեթև Տ-55 տանկեր, որոնք մեծամասանգ մեզ են անցել որպես ռազմավար «քաջարի» ադրբեջանական բանակից. 

Բացի տանկերից, մեր բանակն ու նի հարյուրավոր հետևակի մարտական մեքենաներ (БМП)՝ հիմնականում БМП-1 և БМП-2 տեսակի.

2. Ավիացիա

Մեր ռազմաօդային ուժերը բաղկացած է գրոհիչ ավիացիայից, որոնք հիմնականում զինված են СУ-25 ինքնաթիռներով, ինչպես նաև մարտական ուղղաթիռներով, որոնցից հիմնականը МИ 24 մարտական ուղղաթիռներն են.


3. Հրետանի և հրթիռային զորքեր

Իզուր չեն ասում, որ հրետանին պատերազմի աստվածն է։ Հայակական աստվածն էլ իրոք տպավորիչ է և բազմատեսակ։ Մե հրթիռային զորքերի հիմքն են կազմում Точка և Скад տիպի տակտիկական հրթիռային համակարգերը


Հրետանային զորքերը բաժանվում են երկու հիմնական տիպերի
ա. համազարկային, որը մեր բանակում ներկայացված է համազարկային կրակի հրթիռային Град համակարգերով, իսկ վերջերս Град-երին միացան նաև ավելի արդի Ураган և Смерч համակարգերը, ինչպես նաև չինական Тайфвун-ները.


Շարունակելի

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել