168.am-ը գրում է.

Ֆրանսիայի նախագահ Էմմանուիլ Մակրոնը դիմել է Նիկոլ Փաշինյանին՝ վերջինիս խնդրելով, որ մայրաքաղաք Երևանից դուրս չբերվի Հայաստանում ֆրանսիական համալսարանը (UFAR) եւ չտեղափոխվի ակադեմիական քաղաք կոչվածի շրջանակում, սակայն Նիկոլ Փաշինյանը մերժել է Ֆրանսիայի նախագահի խնդրանքը։ Այս մասին հայտնում է 168.am–ը հղում անելով իր աղբյուրի։

Փաստորեն, Նիկոլ Փաշինյանի մտասևեռումը` բուհերը մայրաքաղաքից դուրս բերելու ու ենթադրյալ ակադեմիական քաղաքը հիմնելու առնչությամբ, արդեն իսկ անհանգստացնում է ոչ միայն մեզ, այլեւ լուրջ անհանգստություն է պատճառել անգամ միջազգային գործընկերներին, Հայաստանում գործող միջազգային բուհերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել