Tert.am-ը գրում է.

Դուք սուտ եք խոսում, նման բան չի ասել, այդ գրառման մեջ նման բան գրված չի:

Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով նրան, որ ըստ մամուլի հրապարակումների իր կինը գրառման մեջ բողոքի ակցիայի մասնակիցներին անվանել է «անասուն»:

Նախարարը պահանջեց ցույց տալ գրառումը: Լրագրողը գտավ գրառումը և կարդաց այն․

«Երբ մի տեղում հավաքվում են ամեն անասունից մի զույգ, դա դեռ բավարար չէ Նոյան տապան կոչելու համար»:

Գևորգ Պապոյանն արձագանքեց.

«Դա ի՞նչ է նշանակում: Տեսա՞ք, որ սուտ եք խոսում: Ապացուցվեց, որ սուտ եք խոսում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել