Tert.am-ը գրում է․

Ադրբեջանում կարող են տեղի ունենալ արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Ըստ օրենքի՝ խորհրդարանական ընտրությունները պետք է տեղի ունենան այս տարվա նոյեմբերին։ Այս մասին հայտարարել է երկրի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը։

Սակայն ԿԸՀ նախագահը նշել է, որ ընտրությունները կարող են տեղի ունենալ ավելի վաղ:

«Ելնելով այն հանգամանքից, որ խորհրդարանական ընտրությունները և COP29 համաժողովը նախատեսված են միաժամանակ անցկացնել, հնարավոր է՝ որոշում կայացվի տեղափոխել ընտրությունները», - ասել է նա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել