Երեկ Կիրանցում շատ տհաճ բան եղավ, ցանկալի էր, որ չլիներ։

Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասաց «Հայաստան» Խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը՝ անդրադառնալով երեկ իր ու լրագրողի միջև տեղի ունեցած միջադեպին։

Հարցին՝ ինչի՞ց հետո է սկսվել միջադեպը, պատգամավորն ասաց․

«Ես ընդամենը մեկուկես րոպեով իջել եմ մեքենայից, տեսել եմ իմ համագյուղացիներին, չէի հասցրել մի քանի բառ փոխանակել ու երբ Գոհարիկը՝ իմ համագյուղացիներին, ասաց՝ ճի՞շտ ենք արել, որ փողոցը փակել ենք, ասացի երանի բոլոր հարցերը կարողանայինք ճաապարհ փակելով լուծել։ Այդ անձնական զրույցից հետո սկսեցին ասել, թե Գեղամ Նազարյանը պահանջում է ժողովրդից բացել ճանապարհը ու դրանից հետո սկսվեց այդ տհաճ միջադեպը»։

Նազարյանն ասաց, որ չի ցանկանում շատ խոսել այս միջադեպի մասին՝ միայն ավելացնելով, որ իր սերն է փոխանցում բոլոր նրանց, ովքեր երեկվանից անդրադարձել են այս թեմային։

«Իմ սերն եմ փոխանցում, գրկում եմ ու համբուրում եմ բոլորին»,- ասաց պատգամավորը։ 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել