Ղրղզստանում պաղպաղակ տեղափոխող բեռնատարը բացօթյա ներկայացման ժամանակ մխրճվել է ամբոխի մեջ և վրաերթի ենթարկել 29 երեխայի, հայտնում է ՌԻԱ «Նովոստի»-ն:

Միջադեպի պահին վարորդը ղեկին չի եղել: Նա մեքենան կանգնեցրել է բլրի վրա, ինչից հետո այն առաջ է շարժվել ու մխրճվել երեխաների խմբի մեջ:

Տուժել է 29 երեխա, 18-ը գտնվում է հիվանդանոցում։


Տեսանյութը կարող եք դիտել Blognews.am-ի թելեգրամյան ալիքում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել