Lurer.com-ը գրում է.


Փաստաբան Ալեքսանդր Կոչուբաևը գրել է․

«Լևոն Քոչարյանի օգնականի կալանքի միջնորդությունը կքննի Լևոն Քոչարյանին կալանավորած Մասիս Մելքոնյանը:

Ֆանտազիա ունեցեք»։

Հիշեցնենք՝ իշխանական կայքի լրագրողի և ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լևոն Քոչարյանի օգնական Արթուր Սուքոյանի մասնակցությամբ միջադեպ է տեղի ունեցել, որի ընթացքում Սուքոյանն իբրև հարվածել է «Civic.am»-ի լրագրողին, որը կեղծ լուրեր ու զրպարտանքներ է տարածում Տավուշի թեմի առաջնորդ Բագրատ Սրբազանի մասին։ Միջադեպից հետո լրագրողը հաղորդում է ներկայացրել, նախաձեռնվել է քրեական վարույթ, որով նա «տուժող» է ճանաչվել, իսկ Սուքոյանին ձերբակալել են։ Այժմ պիտի քննվի նրան կալանավորելու միջնորդությունը, դատավորն էլ   Լևոն Քոչարյանին կալանավորելու որոշումն ընդունած Մասիս Մելքոնյանն է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել