Tert.am-ը գրում է.

ՆԱՏՕ-ն չի կատարել ուկրաինական բանակին աջակցելու երկու կարևոր կետ, հայտարարել է Վլադիմիր Զելենսկին Կիևում դաշինքի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

Այս մասին փոխանցում է ՌԻԱ Նովոստին։

«Կայունացումը ճակատում, մեր բանակի հզորությունը, նախաձեռնության գրավումը, հակահարձակողական գործողությունների իրականացումը, այս ամենը կախված է երեք հիմնական կետերից.

Առաջին կետը ֆինանսն է, որի օգտին դրական են քվեարկել և՛ երկկողմանի գործընկերները, և՛ Միացյալ Նահանգները. սա առաջին կետն է։

Երկրորդ կետը զենքի ժամանակին մատակարարումն է, երրորդը՝ կոնկրետ ինչ կհասնի Ուկրաինա»,- ասել է նա։

Դաշինքը, նրա խոսքով, կատարել է նշված պայմաններից միայն առաջինը՝ քվեարկելով ֆինանսների բաշխման օգտին, սակայն մյուս հարցերում, նշել է Զելենսկին, դրականը տեսանելի չէ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել