Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու արքեպիսկոպոսի նզովքը Ծիծեռնակաբերդից։
Թող լսեն բոլորը և ականջներին օղ անեն։
❗️Ով փորձում է ջնջել կամ կասկածի տակ առնել Հայոց ցեղասպանության իսկությունը, նզովյալ պիտի լինի սերնդեսերունդ,
❗️ով փորձում է ջնջել պատմական մեր հիշողությունը, անիծյալ պիտի լինի նրա ու նրա ընտանիքի անունն ու հիշատակը հավիտենապես,
❗️ով պայքարում է եկեղեցու դեմ, հավիտենական դատապարտության ու ամոթի խարանով պիտի հիշվի պատմության մեջ,
❗️ով խարխլում է հայոց ընտանիքի հիմքերը, զրկված պիտի մնա ընտանեկան հարկից ու ընտանեկան ջերմությունից,
❗️ով հրաժարվում է հայրենի հողերից, անիծյալ ու աստանդական պիտի դառնա եղբայրասպան Կայենի նման։
Մայր Աթոռ Սբ. Էջմիածնի դիվանապետ գերաշնորհ տեր Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի խոսքն ամբողջությամբ` մեկնաբանությունների դաշտում։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել