Shamshyan.com-ի հաղորդմամբ՝ տեղում պարզվել է, որ տեղեկությունը հավաստի է, և այդ գյուղի բնակիչները որոնում են տղա երեխաներ Ա․-ին և Մ․-ին։
Գյուղի բնակիչները, Սևանի համայնքային ոստիկանները, Գեղարքունիքի քրեական ոստիկանները, պարեկներն ու փրկարարները մի քանի ժամ որոնողական աշխատանքներ են իրականացրել տարբեր հատվածներում, և ժամը 20։10-ի սահմաններում փրկարարներն ու պարեկները երեխաներին ողջ և առողջ հայտնաբերել են գյուղի մանկապարտեզի ննջասենյակներից մեկում։
Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ որոնվող երեխաները հորեղբոր տղաներ են։
Նյութի աղբյուր՝ https://shamshyan.com/hy/article/2026/05/28/1306308
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



