Starnews.am-ը գրում է․
Անդրանիկ Հարությունյանը հյուրընկալվել էր Go.fm96.3 հաղորդմանը։
Հաղորդման ընթացքում հաղորդավարը Անդրանիկին հարց է ուղղել իր և Ռաֆայել Երանոսյանի հարաբերությունների մասին։
«Կարգին հաղորդման Հայկոն և Մկրտիչ Արզումանյանն հաշտվեցին, դուք և Ռաֆոն հաշտության եզրեր չե՞ք գտնում»,- հարցրել է հաղորդավարը։
Անդրանիկ Հարությունյանը նշել է, որ չէր ցանկանա խորանալ թեմայի մեջ, սակայն ընդգծել է, որ իրենց միջև կոնֆլիկտ չկա։
«Ճիշտն ասած՝ չէի ուզի էս հարցին անդրադառնալ, բայց ամեն դեպքում այնպես չի, որ կռված ենք, որ տեսնում ենք՝ բարև, բարի լույս, ոնց ես, ինչ կա, պարզապես գործ չենք անում միասին, ընդամենը էդքան բան։ Կռված չենք»,- ասել է դերասանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։
Նյութի աղբյուր՝ https://starnews.am/12365474102585326963-2/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել