Սիրելի ընդդիմություն ջան, եկեք հիմիկվանից պայմանավորվենք, որ 21 թվի սխալը չկրկնեք ու չընտրվելու դեպքում խելոք մանդատները չվերցնեք, չգնաք, 5 տարի չնստեք, նիկոլին պարոն վարչապետով չդիմեք, հուժկու ելույթներ չունենաք, հետո կտրեք, դնեք համացանցում, լայք հավաքեք։
Եկեք պայմանավորվենք, որ մենք ձեզ քվե ենք տալիս նիկոլին ու իր շայկին հեռացնելու համար, ոչ թե ևս 5 տարի ջուր ծեծելու։ Նման բան մեկ անգամ արդեն տեսանք, հերիք է։
Տա Աստված՝ ընտրվեք, չէ՝ մի բան արեք, թթվցրեք սրա վրա. մանդատ մի վերցրեք, սահմանադրական ճգնաժամ ստեղծեք, մի գնացեք ու մի լեգիտիմացրեք դրանց։
2021 թվին էս պատկերը տեսանք. լեգիտիմացվեց հետո 23-ին լեգիտիմ ձևով հանձնեց Արցախը։ Հուժկու ելույթներն ու անեծքները չփրկեցին։ Նույն սխալը չանեք։ Եվս 5 տարի ձեզ վիրավորելու, ծեծելու ու ծաղրելու կադրեր չենք ուզում տեսնել։
Շնորհակալություն։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել