Այս պահին Հակակոռուպցիոն կոմիտեի աշխատակիցները խուզարկում են ԱԺ պատգամավոր, ԲՀԿ ցուցակով պատգամավորի թեկնածու Մարտուն Գրիգորյանի առանձնատունը, մեքենան և մի քանի գրասենյակ: 24News-ի հետ զրույցում լուրը հաստատել է Մարտուն Գրիգորյանը:
Ըստ նրա, իրավապահները փնտրում են համակարգիչներ, էլեկտրոնային կրիչներ, որոնք, ըստ խուզարկողների, կարող են կապված լինեն նախընտրական բարեգործական արգելքը խախտելու հետ: Գրիգորյանը նաև ասել է, որ տեղյակ չէ, թե արդյոք իր թիմակիցների շրջանում կան ձերբակալվածներ, բայց խուզարկությունները մի քանի տեղ են ընթանում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



