Starnews.am-ը գրում է․

Բլոգեր Քրիստինե Մարգարյանը ինստագրամյան իր էջում նոր հրապարակում է արել, որը քննարկումների առիթ է դարձել համացանցում։

Քրիստինեն կիսվել է իր մայրիկի և գործարար Սամվել Ալեքսանյանի համատեղ լուսանկարով։ Հրապարակմանը կից բլոգերը նաև ջերմ գրառում է կատարել՝ գրելով․ «Մեր շատ սիրելի Սամվել Ալեքսանյան»։

Լուսանկարին կից օգտագործված «Մաշան և արջը» սմայլներն ու գրառման ջերմ տոնը հետևորդների մոտ տպավորություն են ստեղծել, որ Սամվել Ալեքսանյանը բլոգերի ընտանիքի համար պարզապես ծանոթ չէ, այլ բավական մտերիմ ու հարազատ անձնավորություն։

Թե իրականում ինչ կապ է միավորում Սամվել Ալեքսանյանին և Քրիստինե Մարգարյանի ընտանիքին, հավանաբար առավել հստակ կդառնա առաջիկայում։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել