Խմածության համար պռավից զրկվածներին նիկոլը փաստացի ընտրակաշառք խոստացավ, ասելով, որ կվերականգնվի նրանց վարորդական իրավուքնները՝ առանց քննության։ Օրենքը հստակ նախատեսում է քննություն։ Թե ինչ հիմնավորմամբ ու պատճառաբանությամբ վարչապետացուն սա խոստացավ՝ դժվար է ասել։ Երևի դեմը ընտրություններ են...
Պատկերացրեք եվրոպական մի երկիր, որտեղ գործող վարչապետը քարոզարշավի ժամանակ, շրջանցելով օրենքի պահանջը, խոստանում է վերականգնել խմած մեքենա վարածների իրավունքները՝ ակնկալելով նրանց ու նրանց ընտանիքի ձայները...
Օրինապաշտ, խմած ղեկին չնստող վարորդներ ջան, կարծում եմ հիմա գոնե գիտեք, թե ով է հովանավորում լակած քշողներին ու ձեր կյանքը վտանգի ենթարկողներին և հունիսի 7-ին կմերժեք 2 քվեի համար անպատասխանատու ու պոտենցիալ մարդասպաններին ներում շնորհողին ու օրինապահ քաղաքացիների ջանին կապողներին։
Հաջորդը ներում կշնորհի մեքենաների հայելի գողացողներին ու պլան դնողներին....
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել