Մոսկվայում հանվել են բջջային ինտերնետի և SMS հաղորդագրությունների հասանելիության ժամանակավոր սահմանափակումները։ Դրանք սահմանվել էին Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ անվտանգության միջոցառումների համար։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստին»՝ հղում անելով Ռուսաստանի թվային զարգացման, կապի և զանգվածային լրատվության միջոցների նախարարությանը։
«Մոսկվայում հանվել են Հաղթանակի օրվա տոնակատարությունների ժամանակ անվտանգության միջոցառումների հետ կապված բջջային ինտերնետի և SMS ծառայությունների ժամանակավոր սահմանափակումները», - նշվում է «Մաքս» հարթակում նախարարության տեղադրված հաղորդագրության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



