«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Երևանում մայիսի 4-ին մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի կադրերում Ադրբեջանի նախագահի սեղանին «Istisu» հանքային ջրի շիշն է դրված: Ապրանքանիշ, որը ադրբեջանական կողմը ներկայացնում է որպես Քելբաջարի աղբյուրներից ստացվող արտադրանք, մինչդեռ Քարվաճառը 2023-ից է անցել Ադրբեջանին Արցախի էթնիկ զտման հետևանքով:
120.000 անօթևան մնացած արցախահայերի նկատմամբ Ալիևի երեկվա այս քայլը որակվում է որպես սադրանք: Իսկ հայ ժողովրդի նկատմամբ՝ ագրեսիա:
Reuters-ը գրում է, որ այդ զանգվածային արտահոսքը տեղի ունեցավ Ադրբեջանի գործողություններից հետո, իսկ տեղահանության հետևանքները մինչ այժմ շարունակում են մնալ լուրջ քաղաքական վեճի կենտրոնում»։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել