Այսօր 44-օրյա պատերազմի հերոս Գևորգ Ջավախյանի 25-ամյակն էր։ Ծնվել էր Երևանում, 2001 թվականի մայիսի 3-ին։ Գևորգն Իվանյանի զորամասում էր ծառայում։ 2020 թվականի հոկտեմբերի 24-ին, ժամը 11:30-ին, անօդաչուն առաջին հարվածը հասցնում է Գևորգի տանկին: Գևորգը ծանր վիրավորվում է և նրան տեղափոխում են հոսպիտալ, որտեղ էլ հոկտեմբերի 28-ին հավերժ փակվում են երկնքի կապույտի պես ջինջ աչքերը:

Հարազատները, բարեկամներն ու ընկերներն այսօր կրկին հավաքվել էին Եռաբլուր պանթեոնում։ Այստեղ էին նաև Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի 8-րդ դասարանի սաները, ովքեր դեռևս 2025 թվականի նոյեմբերին 8-րդ դասարանի դասակն անվանակոչել էին Գևորգ Ջավախյանի անունով։

Բանակ գնալուց մեկ օր առաջ էլ ինստագրամյան էջում լուսանկար էր հրապարակել ու գրել. «Ես չեմ ուզում կիսվել իմ պլանների մասին, կարող եմ միայն ասել՝ շուտով դուք կլսեք իմ անունն ավելի բարձր...»: Գևորգի անունն իսկապես բոլորս լսեցինք շատ ավելի բարձր, քան ինքն էր մտածում։

  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել