«Հրապարակ»-ը բաց աղբյուրներից տեղեկացավ, որ արցախցիների մի մասին տեղավորելու հարցերով զբաղվել է Կոտայքի մարզպետարանը։ Մասնավորապես, մեկ անձից կատարվող գնման ընթացակարգով պայմանագիր է կնքել Արզականում գտնվող հանգստի գոտու՝ «Հանգստի աշխարհ» ՍՊԸ-ի հետ։ Ըստ այդ պայմանագրի, հանգստի գոտին ապահովել է 7 անձի կեցություն՝ արցախցիների եւ ուղեկցող անձնակազմի։ Մասնավորապես, այստեղ տեղավորվել են Կամո Հայրապետյանը, Էրիկ Մինասյանը, Ռիտա Ղազարյանը, Վահան Հակոբյանը, Մերուժան Ստեփանյանը, Վլադիմիր Մայթարչյանը եւ Մերուժան Շամիրյանը։ Հյուրանոցի սենյակները վարձակալել են հունվարի 23-ից մինչեւ մարտի 5-ը ժամանակահատվածի համար եւ վճարել 5 մլն 952 հազար դրամ։ Նշված ժամանակահատվածում պայմանագիրը մեկ անգամ երկարաձգվել է։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ : https://hraparak.am/am/post/7cbe87c4760b880efc7af8e16d641e05
© 2008 - 2026 «Հրապարակ օրաթերթ»
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել