ՊՆ և ԳՇ ղեկավար կազմի կյանքն ու ծառայությունը երևի 2018-ից է սկսվել․ հենց դրա համար էլ ապրիլի 2-ին Եռաբլուր չեն գնում։
Ժամանակին, երբ դա մոդայիկ էր, հպարտանում էին իրենց զինվորներով և հրամանատարներով, հիշեցնում՝ դաժան դաս են տվել հակառակորդին, իսկ հիմա Արցախի թեմայով խոսելը, դրանով Ադրբեջանին «ցավ պատճառելը» խստիվ արգելված է։
Դեռ չեմ խոսում ժամանակին Աղդամում ու Ստեփանակերտում նկարվողների, դրանով հպարտացողների ու հիմա այն ուրանալով Ադրբեջան հռչակողների մասին:
Հիմա խնդիր է դրված 2020-ից արձանագրված պատերազմները, ագրեսիայի դրսևորումները, պարտություններն ու զիջումները որպես պատմական հաջողություն ներկայացնել, անցյալի փառավոր էջերն անտեսել ու մեր ժողովրդին ներկայացնել միայն զոհի ու ստիպված զիջողի կարգավիճակով։
ՀԳ․ Միգուցե ոմանք, ինչ-որ օրերի, թաքուն այցի են գնում իրենց համածառայակիցներին ու զինվորներին, բայց խոստովանեք, որ կռացածի ու ստորացվածի կարգավիճակով ապրելն էլ մի բան չէ։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/tigran.abrahamyan/posts/pfbid0vhsSBsjCCnV1WijFXks5G2WvoJvSH9XhvhPq3GgbYBwZVo7ALmm2iHHyMQ9swnh9l
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



