Ուկրաինան համաշխարհային էներգետիկ ճգնաժամի պայմաններում Ռուսաստանի նավթային ոլորտի վրա հարձակումները նվազեցնելու ազդանշաններ և խնդրանքներ է ստացել իր դաշնակիցներից, հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, հաղորդում է Диалог.UA-ն։

Ի պատասխան՝ նա պարզաբանել է, որ Կիևը պատրաստ է ձեռնպահ մնալ Ռուսաստանի էներգետիկ ոլորտի վրա հարձակումներից միայն այն դեպքում, եթե Մոսկվան դադարեցնի Ուկրաինայի էներգետիկ ցանցի վրա հարձակումները։

Ըստ Զելենսկու՝ Կիևը բաց է ցանկացած հրադադարի ձևաչափի համար, ներառյալ՝ լիակատար հրադադար կամ էներգետիկ ոլորտի վրա հարձակումների առանձին դադարեցում Զատկի տոնին (ապրիլի 5-ին)։

Նա ընդգծել է, որ Ուկրաինան արդեն լարվածության թուլացման զանազան տարբերակներ է առաջարկել՝ օդում, ծովում և էներգետիկ ենթակառուցվածքներում։ Զելենսկին հայտարարել է, որ եթե Ռուսաստանը պատրաստ է նման քայլի, Ուկրաինան պատրաստ է քննարկել այն ցանկացած պահի։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել