Իսրայելի և Իրանի միջև զինված հակամարտության սկսվելուց ի վեր հրեական պետությունում շուրջ հինգ հազար մարդ տարբեր աստիճանի ծանրության վնասվածքներ է ստացել: Այս մասին հայտնել է Իսրայելի առողջապահության նախարարության մամուլի ծառայությունը, փոխանցում է ՌԻԱ «Նովոստին»:

«Ռազմական գործողության սկզբից ի վեր, հիվանդանոցներ են տեղափոխվել 4,829 տուժած։ Ներկայումս հոսպիտալացված է 111 մարդ, որոնցից 12-ը գտնվում են ծանր վիճակում, 21-ը՝ միջին ծանրության վիճակում, իսկ 78-ը ստացել են թեթև վնասվածքներ»,-ասվում է հաղորդագրության մեջ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել