Հայաստան մայրիկը Եռաբլուրում պատմում էր. «Փակ վիճակում են բերել, դա ինձ տանջում է մինչ օրս։ Որ ես իրա սիրուն երեսը չեմ տեսել... Գոնե վերջին անգամ համբուրեի, ասեի գնաս բարով, իմ բալա...»
Հովհաննես Խոդերյանը՝ Թևանիկը, այսօր կդառնար 28 տարեկան։ Կամավոր գնաց իր հայրենի Շուշին պաշտպանելու։ Գնաց ու մնաց բարձունքում, միացավ երկնային զորքին...
Երկնային ծնունդդ շնորհավոր, Հովո ջան։ Մամադ ոչ մի օր, ոչ մի ժամ չի համակերպվել կորստիդ հետ, չի մխիթարվել ոչ մի բանով...
Լույսների մեջ մնաս, քաջ տղա։
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/aram1307/posts/pfbid032BLHXQ8ZELtkB2jxYNtBywt9bophP6rT8KMdb993JmuPVSH1a6d3wxDAvEpnYVYbl
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



