ՀՀ ՊԵԿ գլխավոր հարկային տեսուչ է կալանավորվել: Այս մասին հայտնում է Սպուտնիկ Արմենիան:

 «Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում ձերբակալվել է 3 անձ, այդ թվում՝ ՀՀ պետական եկամուտների կոմիտեի գլխավոր հարկային տեսուչ: Վերջինիս մեղադրանք է ներկայացվել տնտեսվարողներից 3 դրվագով խոշոր չափերով կաշառք ստանալու համար։ Նրա նկատմամբ որպես խափանման միջոց է կիրառվել կալանքը»,-ArmeniaSputnik–ին հայտնեցին Հակակոռուպցիոն կոմիտեից:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել