Հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Մադուրոյին գերեվարելու նպատակով ԱՄՆ կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ զոհված 32 կուբացու մասունքները Հավանա են վերադարձվել փոքր արկղերի մեջ, հաղորդել է «The Independent»-ը: 

«Հազարավոր տեղացիներ հավաքվել էին փողոցներում՝ դիմավորելու Թրամփի վարչակազմի գործողության ընթացքում զոհված գնդապետների, լեյտենանտների, մայորների և կապիտանների մասունքների հայրենադարձությունը», - գրել է թերթը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ գերի են վերցվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը: Նրանք գտնվում են կալանավայրում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել