Վենեսուելայի նախագահին գերեվարելnւ նպատակով ԱՄՆ-ի կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ զnհված 32 կուբացու մասունքները փոքր արկղերի մեջ վերադարձվել են Հավանա (տեսանյութ)


16:10 , 16 հունվար, 2026

Հունվարի 3-ին Վենեսուելայի նախագահ Մադուրոյին գերեվարելու նպատակով ԱՄՆ կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ զոհված 32 կուբացու մասունքները Հավանա են վերադարձվել փոքր արկղերի մեջ, հաղորդել է «The Independent»-ը: 

«Հազարավոր տեղացիներ հավաքվել էին փողոցներում՝ դիմավորելու Թրամփի վարչակազմի գործողության ընթացքում զոհված գնդապետների, լեյտենանտների, մայորների և կապիտանների մասունքների հայրենադարձությունը», - գրել է թերթը։

Հիշեցնենք, որ հունվարի 3-ին Վենեսուելայում ԱՄՆ կողմից իրականացված հատուկ գործողության ժամանակ գերի են վերցվել երկրի նախագահ Նիկոլաս Մադուրոն և նրա կինը: Նրանք գտնվում են կալանավայրում: