Ֆրանսիան չի սպառնում իր դաշնակիցներին կամ գործընկերներին։ Ֆրանսիան հարգում է բոլորին։ Եթե պարտավորություն ենք ստանձնում, կատարում ենք, հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը։

Մակրոնը խիստ քննադատության է ենթարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմի քաղաքականությունը՝ հայտարարելով, որ Միացյալ Նահանգները մարտահրավեր է նետում միջազգային իրավունքին և հեռանում է իր դաշնակիցներից։ 

«Միացյալ Նահանգները կայացած տերություն է, որն աստիճանաբար երես է թեքում իր դաշնակիցներից և հրաժարվում է այն միջազգային կանոններից, որոնք ինքն էր առաջ մղում»,- ասել է Մակրոնը։

Նրա խոսքով՝ ԱՄՆ-ը ձգտում է գերակշռել Արևմտյան կիսագնդում՝ այսպես կոչված Մոնրոյի դոկտրինի շրջանակում։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել